Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Կապանցիներ. «Վարչապետը եկալա, ըսկի թոշակի անուն էլ չի հոլովալ, ինչու՞ Սերժի ցույցին գնամ»

«Ոչ մի քաղքական ուժի հետ հույս չեմ կապում, ոչ էլ ընտրության եմ գնալու: Գնամ ի՞նչ անեմ, սաղ խաբում են մեզ: 48 տարի սվառկա եմ արել, 48 հազար թոշակ են տալիս. գնամ, ու՞մ ընտրեմ: Ղեկավարությունը խաբում է, մի ղեկավար եղե՞լ է, որ գյուղացուն, բանվորին օգնի»,- մեզ հետ զրույցում, Կապանի կենտրոնական հրապարակում բողոքում է 48 տարվա եռակցողի աշխատանքային ստաժ ունեցող Ռազմիկ պապը, սակայն նրան ընդհատում է համաքաղաքացի մի կին ու հորդորում.

«Սխալ ես անում, պիտի գնաս, ինչո՞ւ ես թողնում, որ քո ձայնը գողանան, ուրիշին տան, գնա, պայքարի: Հաստատ բոլորը չեն կարող նույնը լինել, հաստատ բոլորը ՀՀԿ-ի նման մարդուն չեն ատի»,- խորհուրդ է տալիս կապանցի մի կին:

Կապանը, թեեւ Սյունիքի մարզկենտրոնն է, բայց խնդիրներով, դարդ ու ցավով չի զիջում մարզի մյուս մեծ ու փոքր քաղաքներին: Գործազրկություն, արտագաղթ, գնաճ, քաղաքային անբարեկարգ փողոցներ, բակեր, մի խոսքով՝ «հայկական աղքատություն». Կապանում բնակիչներն այսպես են նկարագրում քաղաքի հիմնախնդիրները:

Կապանը աչքի է ընկնում գործազրկության եւ աղքատության բարձր ցուցանիշերով: Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ այս քաղաքում աղքատ է բնակչության 30 տոկոսը:

Նախընտրական քարոզչության այս շրջանում կապանցիներից հետաքրքվում ենք, թե ինչպիսի՞ ակտիվություն են դրսեւորում պատգամավորի թեկնածուների ծրագրերին ծանոթանալու համար:

«Սերժի համար ցույցի չեմ գա, Սերժի համար կապանցին ակտիվ չէ: Ցավդ տանեմ, ես չեմ վախենում ասել, որ Սերժը խաբել է, խաբում է եւ էլի է խաբելու: Սրանից հետո ինչպե՞ս ակտիվանամ Սերժի համար: Անցած անգամ էլ Րաֆֆի Հովհաննիսյանին եմ ընտրել, այս անգամ էլ եմ իրան ընտրելու»,- ասում է 77–ամյա կապանցի Էռնա Մանուկյանը, իսկ երբ նշում եմ, որ Սերժ Սարգսյանը ծնունդով Սյունիքի մարզի Տեղ գյուղից է, մի՞թե իր ծննդավայրի քաղաքացիներին բարի աչքով չի՞ նայում, Կապանում այսպես են պատասխանում.

«Ես իմ հույսերը կապում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի, մեկ էլ՝ Ծառուկյանի հետ»,- նշում է տիկին Էռնան:

Սերժ Սարգսյանի կառավարման ռեժիմը մեծ հիասթափություն է առաջացրել նաեւ կապանցիների մոտ: Այստեղ հստակ են որոշել՝ ընտրելու են ցանկացած ուժի, բացի ՀՀԿ-ից:

«Իշխանության հետ ի՞նչ հույսեր կապեմ, իշխանությունը մինչեւ հիմա կործանել ա երկիրը: Նայենք, կարողա Ծառուկյանը ինչ-որ բան անի»,- կարծում է Խաչիկ Մնացականյանը:

«Ծառուկյանն ա, Րաֆֆի Հովհաննիսյանն ա, Օհաննյան ա, իրանց եմ հավատում, էն մյուսների հետ գործ չունեմ: Ասել են, որ թոշակներն ավելացնելու են: Սերժին ինչի՞ հավատամ, վարչապետը եկալա, ըսկի թոշակի անուն էլ չի հոլովել: Ասում են՝ կբարելավենք, հլա 10 տարի է սպասում ենք, որ բարելավեն, բայց էլ ե՞րբ…»,- ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի ոչ վաղ անցյալում տրված ու չիրականացրած խոստումները հիշելով ասում է Շավարշ Նահապետյանը:

Կապանցու մեջ մի փոքր հույս արթնացնում են ընդդիմադիր քաղաքական ուժերը: Շատերը հարազատ-բարեկամներ ունեն Ռուսաստանի Դաշնությունում, բազմիցս են մեկնելու առաջարկներ ստացել, բայց ասում են՝ ապրիլի 2-ից հետո, եթե Սերժ Սարգսյանի ռեժիմը վերարտադրվի, անմիջապես լքելու են Հայաստանը:

Կապանում մեծամասնությունը չի խուսափում անուններ նշելուց, նրանք իրենց հույսերը կապում են «Ծառուկյան դաշինքի» եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքների հետ: 

«Միայն Ծառուկյանի հետ եմ գնալու, տեսել ես ինչ սիրուն, խելքով, շնորքով, ժողովրդական մարդ է: Իշխանության հետ գործ չունեմ»,- ասում է Սամվել Հակոբյանը:

«Իշխանությունները ի՞նչ են արել, բոլոր երիտասարդներն էլ Ռուսաստանում են, այստեղ գործ չկա, ապրելամիջոց չկա: Հիմա Սեյրան Օհանյանի ծրագրերն եմ նայում, միգուցե սիրտս ուզի իրան ընտրեմ: Ընդդիմությանն եմ ընտրելու, որովհետեւ իշխանության մեջ փոփոխություն չեմ տեսել: Ես իմ հույսերը ամենալավ քաղաքական ուժի հետ եմ կապում, կարող ա «Համախմբումը» կարողանա մի բան անել»,- իր ընտրությունն արդեն կատարած համարելով ասում է Գարեգին Հայրապետյանը:

Կապանցիներից շատերը, թեեւ իրենց հիմնական հույս-հավատը կապում են «ՕՐՕ» եւ «Ծառուկյան» դաշինքների հետ, բայց կան նաեւ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են իշխանության գլխում կանգնած տեսնել բոլոր 8 քաղաքական ուժերին, բայցի Հայաստանի հանրապետական կուսակցությունից:

«Բացի Հանրապետականից, որ քաղաքական ուժը ուզում է, թող անցնի՝ դեմ չեմ: 5 միլիոն վարկ ունեմ, չեմ կարողանում փակեմ, տունս ուզում են ձեռքիցս առնեն, ամիսը 150 հազար դեղերի փող եմ տալիս, բայց ստանում եմ 50 հազար թոշակ: Դրա համար թող պատահականը հաղթի, բացի Սերժից»,- կյանքի դառնությունը աչքերով արտահայտելով ասում է Մերուժան Դավթյանը:

Կապանում այդպես էլ չհանդիպեցինք մի քաղաքացու, ով ցանկանում էր ՀՀԿ-ին քվե տալ: Կամ ՀՀԿ-ն ձայն չունի կամ էլ ՀՀԿ-ին քվեարկողները փողոցում չեն քայլում կամ էլ ամաչում են ասել, թե ում են ընտրելու:

 Դավիթ Գասպարյան, Կապան