Օրհներգը թաշկինակ չէ, որ երբ ուզենք փոխենք
Պետություն կառավարելը լուրջ գործ է, շատ լուրջ գործ: Պետություն կառավարելը ոչ սրամիտների մրցույթ է, ոչ անգլերենի օլիմպիադա, եւ ոչ էլ թերթում մի անգամ քննադատական հոդված գրել:
Պետություն կառավարելու համար նախ եւ առաջ քաղաքական մեծ փորձ պետք է ունենալ եւ պետական մտածողություն: Եւ երբ լինի այդ փորձը եւ պետական մտածողությունը, ապա երբեք չի առաջանա պետության օրհներգը փոխելու մտադրություն:
Միանգամից ասենք, որ չենք մտնում այն քննարկումների մեջ, թե օրհներգի երաժշտությունը բարձրակարգ է, թե ոչ: Ֆրանսիացիները վաղուց գիտեն, որ իրենց օրհներգի երաժշտությունը եւս պարզունակ է, բայց Ֆրանսիան ղեկավարում են պետական մտածողություն ունեցող մարդիկ: Նրանք գիտեն ինչ է պատմությունը, ինչ է ժառանգությունը, ինչ է պետությունը:
Այո, Արամ Խաչատրյանի երաժշտությունը շատ ավելի լավն է, բայց ոչ մի դեպքում չի կարելի վերականգնել խորհրդային որեւէ սիմվոլիկա: Հետո հիշեք, որ մենք 1990 թվականի օգոստոսին, ի տարբերություն 2019-ի հունվարի, ունեինք մի խորհրդարան, որը լեցուն էր մտավորականներով, գիտնականներով, պատմություն իմացողներով եւ բուռն քննարկումների արդյունքում կանգ առան հենց այն օրհներգի, զինանշանի եւ դրոշի վրա, որը եւ ունենք:
Իսկ Մակունցը, որը ղեկավարում է կառավարող կուսակցության խմբակցությունը, դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցնի, հասունանա, գիտելիքներ ձեռք բերի, հասկանա, թե ինչ է քաղաքականությունը, պետությունը, եւ որ նոր միայն իրեն իրավունք վերապահի արտահայտվել օրհներգի վերաբերյալ:
Իսկ հիմա պարզապես ամաչում ես այն խմբակցության փոխարեն, որի ղեկավարն ասում է, թե գործող հիմնը իր մոտ հարցեր է առաջացնում եւ չունի այն ուղերձները, որոնք կուզենար, որ լինեին։
Սա իսկական անեկդոտ է: Եւ եթե կառավարող ուժը ցանկանում է այլեւս նման անեկդոտների հեղինակ չդառնա, ապա օր առաջ այս աղջնակին պետք է ազատի այն բեռից, որն իր համար չէ:
Հասկանո՞ւմ եք, ինչ վիճակում, ինչ սկանդալում կհայտնվի այն գործիչը եւ այն կուսակցությունը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, որի ներկայացուցիչը կրկնի Մակունցի խոսքերը:
Թարգեք այս խաղը, դրոշը, օրհներգը, զինանշանը հանգիստ թողեք եւ զբաղվեք ավելի կոնկրետ գործով: Ֆրանսիան, Ճապոնիան, Բրազիլիան, Ուրուգվայը, Իտալիան մեզնից շատ ավելի հարուստ երկիր են եւ հաստատ վաղուց կարող էին փոխել իրենց օրհներգները, բայց այնտեղ գիտեն, թե ինչ է պետությունը եւ պետության կառավարմամբ մակունցները չեն զբաղվում:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ