Եթե սա ընտրակաշառք չէ, ապա ի՞նչ է
Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում «Գրանդ Հոլդինգը» 160 մլն դրամ է հատկացրել Տավուշի 19 համայնքի:
Ուշադրություն դարձրեք, միայն վերջին մեկ ամսվա ընթացքում:
Թվում է, թե արտառոց ոչինչ չկա, անգամ կարելի է գովել «Գրանդ Հոլդինգին», որը նույնիսկ մարդկանց բուժման ծախսերն է հոգում:
Իրականում միայն թվում է, թե ոչ մի արտառոց բան չկա:
Միքայել Վարդանյանը գյուղ առ գյուղ շրջում է, հիշեցնում բաժանած օգնության մասին եւ առաջարկում, որ գյուղացիները քվեարկեն «Գրանդ Հոլդինգ»-ի աշխատակից Գրիգոր Ավալյանի օգտին:
Մի կողմ թողնենք այն, որ Ավալյանը քաղաքականության հետ որեւէ կապ չունի, այլ կենտրոնանանք այս երեւույթի վրա, որը կոչվում է ընտրակաշառք: Սպասենք ԿԸՀ-ի մեկնաբանությանը: Ի՞նչ է սա, եթե ոչ ընտրակաշառք:
Համատարած ընտրակաշառք, իսկ համապատասխան մարմինները լռում են:
Եւ եթե «Գրանդ Հոլդինգն» այս քան բարի է, ապա թող այս բարեգործություններն աներ, առանց ժողովրդին առաջարկելու քվեարկել իր աշխատակցի օգտին:
Մի կողմում խեղճացած մարդիկ են, մյուս կողմում այս ժողովրդի հաշվին հարստացածները, որոնք ընտրություններից առաջ մի քանի դրամ են նետում դեպի այդ ժողովուրդը եւ պահանջում քվեարկել քաղաքականության հետ որեւէ կապ չունեցող մարդկանց:
ԿԸՀ-ին առաջարկում ենք դիտել կից տեսանյութը եւ տալ իր գնահատականը: Ուշադրություն ենք հրավիրում նաեւ միջազգային դիտորդներին:
Top-News.am


















































Գյումրիում նախընտրել են ընտրակաշառք վերցնել, բայց մաքրություն չանել
Ընտրակաշառքից հետո՝ եկեղեցի. Մեծ Պահքը ավարտվեց
Ինչ է սպասվում նրանց, ովքեր պատրաստվում են ընտրակաշառք վերցնել (Տեսանյութ)
Թիվ 1 ընտրական տարածքում ՀՀԿ թեկնածուներն առաջարկում են 5000 դրամ, թիվ 2-ում քվեի գինն ավելի բարձր է
Ընտրակաշառք վերցնելով, անձնագրային տվյալներ տրամադրելով խոցելի եք դարձնում մեր զինվորներին
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»