Ընտրակաշառք վերցնելով, անձնագրային տվյալներ տրամադրելով խոցելի եք դարձնում մեր զինվորներին
Այս օրերին հուզված դեմքով երիտասարդներ կամ արդեն նախկին երիտասարդներ տնետուն ընկածանձնագրային տվյալներ են հավաքում: Նրանք «ձայն բերող» տղերքն են:
Ինչ լավ է չէ, «հաց բերողին» կալանավորում ենք, իսկ «ձայն բերողներին» չնկատելու են տալիս: Իսկ նրանք մտնում են տներ, բնակարաններ, խնդրում աղաչում, որ համաձայնեն իրենց անձնագրային տվյալներ տրամադրեն: Հետո խոստանում են, որ լավ է լինելու, որ փող են բաժանելու: «Դե մի 15-20 մանեթ կտան»:
Եթե ուշադիր եք եղել, նրանք հայկական արժույթին դրամ երբեք չեն ասում, այլ նախընտրում են թուրքերեն մանեթը, որին մայեթ են ասում: Սրտի կանչն է խոսում:
Եւ ամենասարսափելին այն է, որ շատերը համաձայնում են, որ իրենց անձնագրային տվյալները տրամադրեն: Տրամադրում են ասելով՝ «մեր Արթուրին է», «մեր հարեւանն է, ոնց չտանք», «տղա է, թող փող աշխատի»:
Հազար ներողություն, բայց ոչ նրանք են փող աշխատելու, ոչ էլ նրանք, ովքեր ընտրակաշառքի ակնկալիք ունեն: Այդ փողը նույն բաժանողները, կոպիտ ասած, քթներից են հետ բերելու: Ի դեպ, շաքարավազն արդեն թանկացել է: Պատահական չի թանկացել: Ընտրակաշառքի փողը հատուկ մեքենաներով չեն տպում, այն ձեզնից են վերցնում, հետո ձեզ տալիս ու նորից ետ վերցնում, ընդ որում, ավելի շատ, քան տվել են:
Եթե դժվար չէ, ձեր հարեւանին, հարազատին, մարզերում ապրող ընկեր-ծանոթներին բացատրեք այս պարզ ճշմարտությունը: Բացատրեք, որ նույն այդ «ձեն բերող» տղերքը, երբ երկրի վիճակն ավելի վատանա, մեզնից յուրաքանչյուրինն էլ հետը, մեզ ոչնչով չեն օգնելու:
Ի դեպ, ընտրակաշառք բաժանելոով, անձնագրային տվյալներ հավաքելով, խոցելի ենք դարձնում սահմանին կանգնած մեր տղաներին: Մենք մեր ձեռքով անպաշտպան ենք դարձնում խրամատում կանգնած մեր տղերքին: Մի գնացեք հանցագործության, անձնագրային տվյալներ տրամադրելիս, ընտրակաշառք վերցնելիս եւ բաժանելիս հիշեք գիշեր եւ ցերեկ խրամատում կանգնած մեր տղերքին:Հիշեք, գուցե այդ ժամանակ սթափվեք եւ հասկանաք, որ մենք բոլորս միասին զբաղված ենք մեր երկիրը կործանելով, մեր տները քանդելով: Կանգ առեք, քանի դեռ ուշ չէ:
Գագիկ Մարտիրոսյան


















































Գյումրիում նախընտրել են ընտրակաշառք վերցնել, բայց մաքրություն չանել
Ընտրակաշառքից հետո՝ եկեղեցի. Մեծ Պահքը ավարտվեց
Ինչ է սպասվում նրանց, ովքեր պատրաստվում են ընտրակաշառք վերցնել (Տեսանյութ)
Թիվ 1 ընտրական տարածքում ՀՀԿ թեկնածուներն առաջարկում են 5000 դրամ, թիվ 2-ում քվեի գինն ավելի բարձր է
Եթե սա ընտրակաշառք չէ, ապա ի՞նչ է
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»