Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

ՀՀԿ-ի միտքը, խիղճը եւ պատիվը. Արմեն Աշոտյան

Բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով մտածում են ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում քվեարկել ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրացուցակում հայտնված այս կամ այն թեկնածուի օգտին, որոշում կայացնելուց առաջ պետք է գիտակցեն, որ քվեարկում են, որ Արմեն Աշոտյանը հայտնվի խորհրդարանում:

 

Իսկ ինչու հերթական անգամ հիշեցինք Արմեն Աշոտյանին: Պատճառն այն է, որ ՀՀԿ փոխնախագահը անդրադառնալով Ջրառատի խայտառակ իրադարձություններին մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել:

Այսպես, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցը Աշոտյանին առաջարկում է գնահատել իրավիճակը Ջրառատում, հաշվի առնելով, որ իշխող Հանրապետականի նախընտրական կարգախոսը հենց այդպիսին է՝ «Անվտանգություն եւ առաջընթաց»:

Եւ այստեղ Արմեն Աշոտյանը միանգամից հայտարարում է, թե խնդիրը գտնվում է բացառապես իրավապահ մարմինների իրավական, օրենսդրական կարգավորումների դաշտում:

Իրականում խնդիրը ՀՀԿ-ի ներսում է: Եթե Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ մյուս ղեկավարները երկրում այսպիսի մթնոլորտ չստեղծեին, եթե Երանոսյան եղբայրները պատժվեին, եւ ոչ թե պարգեւատրվեին Սարի թաղի դեպքերից հետո, ապա չէին լինի նաեւ Ջրառատի այս իրադարձությունները:

Դատելով Աշոտյանի հայտարարություններից, ՀՀԿ-ն որոշել է մնալ ցինիզմի դաշտում, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

«Հանրապետականը կարիք չունի օրենքների խախտումով իրականացնելու քարոզարշավ եւ գնալու ընտրությունների»,- ասել է Աշոտյանը: Սա այն դեպքն է, երբ ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Զավեշտն այն է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ եւ հետո դաշինքի ակտիվիստների դեմ տեղի է ունեցել բռնություն, որն ուղեկցվել է ատրճանակի եւ ինքնաձիգի կրակոցներով, կան վիրավորներ, բայց կարկառուն ՀՀԿ-ական Աշոտյանը հայտարարում է, թե  քաղաքական գնահատականներ հնչեցնելու կարիք այս պահին բացարձակապես չկա:

«Միաժամանակ մի հանգամանք էլ հաշվի առնենք․ բացարձակապես չեմ ուզում շեշտադրել տվյալ դեպքը, բայց առհասարակ չի կարելի բացառել, որ համայնքներում կան տարբեր բնակիչների, քաղաքացիների միջեւ վաղուց կուտակված որոշակի խնդիրներ, որոնք կարող են ընտրությունների առիթով եւս մեկ անգամ սրվել: Եվ այդ սրացումները կապել քաղաքական գործընթացների հետ, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ»,- ասել է Աշոտյանը, իսկ մենք ասում ենք՝ ծիծաղելի է, իրոք ծիծաղելի է:

ԽՍՀՄ վերջին տարիներին, երբ Ֆերգանայում ուզբեկների եւ տաջիկների միջեւ զանգվածային բախում տեղի ունեցավ, ԽՄԿԿ-ն ասում էր, թե շուկայում ելակի գնի շուրջ վեճ է եղել: Հիմա նույնը իր կառավարման վերջին ամիսներին անում է ՀՀԿ-ն:

Այսպես երկիր հնարավոր չէ ղեկավարել: ՀՀԿ-ն իրեն վաղուց սպառել է, ՀՀԿ-ն պետք է հեռանա: Սա բխում է հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների եւ մեր պետության շահերից:

Արմեն Աշոտյանն ասում է, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ցանկանում է իր վարկանիշը բարձրացնել հակադրվելով քաղաքական ամենամեծ եւ հավակնություններ ունեցող իշխանական ուժին:

Ընդամենը շեշտենք, որ նախ ՀՀԿ-ն հեռու է քաղաքական ուժ լինելուց, եւ բացի այդ Ջրառատում ՀՀԿ-ն ջանք ու եռանդ չի խնայել ՕՐՕ դաշինքին հակադրվելու համար, գուցե իր շարքերի մարտական ոգին բարձրացնելու համար:

Եւ ամենավերջում կրկին ցանկանում ենք շեշտել, որ բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են ձայն տալ ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից որեւէ մեկին, պետք է գիտակցեն, որ նախ եւ առաջ քվեարկում են հենց Արմեն Աշոտյանի օգտին: Մեկ անգամ եւս նայեք նրա լուսանկարին, եւ որոշեք, թե պետք է արդյոք գնալ նման քայլի, թե՝ ոչ:

Գագիկ Մարտիրոսյան