Այս պահին մեզ համար հերթական գաղտնի գործարքն է հյուսվում դավաճան կառավարության կողմից. Արմեն Աշոտյան
Եւ այսպես, ֆիքսենք, որ այս պահին մեզ համար հերթական գաղտնի գործարքն է հյուսվում դավաճան կառավարության կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Թեպետ կիրակի երեկո է, մի կարեւոր բան հիշեցնեմ։
Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հունվարի 30-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին կոմունիկացիաների բացման համար ստեղծել փորձագիտական ենթախմբեր, մինչև 2021 թվականի փետրվարի 2-ն ավարտել դրանց ձևավորումը և մինչև 2021 թվականի փետրվարի 5-ը անցկացնել ենթախմբի առաջին նիստերը։
Այսօր արդեն ամսի 7-ն է եւ հայ ժողովուրդը տեղեկացված չէ, թե իր կենսական շահերին վերաբերող հարցերով արդյո՞ք հանդիպումները տեղի են ունեցել թե ոչ, ի՞նչ է քննարկվել այդ նիստերին, ի՞նչ է որոշվել արդյունքում։
Հիշեցնեմ նաեւ, որ փետրվարի 5-ին երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարները, որի հաղորդագրությունը թեպետ չի շոշափել կոմունիկացիաների հարցը, բայց վստահ եմ, որ նման քննարկում նույնպես եղել է։
Եւ այսպես, ֆիքսենք, որ այս պահին մեզ համար հերթական գաղտնի գործարքն է հյուսվում դավաճան կառավարության կողմից։
Խնդրում եմ լրագրողներին վաղը քրքրել պատասխանատու փոխվիժվածքին եւ վիժվածքի կողմից փետրվարի 4-ին ստեղծված աշխատանքային խմբի անդամներին, որոնց անունները կգտնեք մեկնաբանության մեջ»։


















































Կարճ անդրադառնամ հիմանական հարցերին
Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից
Ես խղճիս հետ եմ գաղտնի պայմանագիր կնքել, որով քեզ պատժելու եմ.Արմեն Աշոտյան
Այսօր հաստատվեց՝ գաղտնի փաստաթղթեր կան ստորագրված՝ Հայաստանի ազգային շահերի հաշվին․ Արմեն Աշոտյան
Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից