Բունդեսթագի պատգամավորները, Բունդեսվերը եւ Բեռլինի մի շարք դեսպանություններ հաքերային գրոհի են ենթարկվել
Բունդեսթագի պատգամավորները, Բունդեսվերը եւ Բեռլինի մի շարք դեսպանություններ հաքերային գրոհի են ենթարկվել Snake խմբավորման կողմից, որին կապում են ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ տեղեկացնում է Der Spiegel ամսագիրը։
Սահմանադրության պահպանման դաշնային հաստատությունն ամսագրին հայտնել է, որ վերջին գրոհը եղել է նոյեմբերի 14-ին։ Գրոհի են ենթարկվել մի շարք պատգամավորների էլեկտրոնային փոստերը, ընդ որում՝ ոչ թե Բունդեսթագի ցանցը, այլ նրանց կուսակցությունների ցանցերը։ Թե որ դեսպանություններն են հարձակման ենթարկվել, չի հաղորդվում։
Snake հաքերային խմբավորման մասին հայտնի էր դարձել այս տարվա մարտին, երբ այն երկար ժամանակ գրոհում էր Բեռլինում դաշնային կառավարության ցանցը եւ գողացել էր ԳԴՀ ԱԳՆ աշխատակիցների տվյալները։
Ուրիշ երկրներում այս խմբավորմանը նաեւ Uroburus են անվանում։ Snake – Uroburus-ի հաքերներին կապում են ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ գրում է Spiegel-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է