ԱՄՆ-ն դատապարտել է Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողությունները
ԱՄՆ Սենատն ընդունել է Կերչի նեղուցում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձեւ, որտեղ ռուսական սահմանի խախտման համար կալանվել էին երեք ուկրաինական նավեր, հայտնում է Hill պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ բանաձեւն ընդունվել է միաձայն, քվեարկությունն անվանական չէր: Բանաձեւն ԱՄՆ գործադիր իշխանությունների համար պարտադիր բնույթ չունի:
«Այսօր Սենատը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հստակ ազդանշան ուղարկեց, որ Ազովի ծովում Ուկրաինայի դեմ նրա կառավարության ագրեսիան չեն հանդուրժի: Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի ցանկացած ռազմական գործողություն, որ ձեռնարկվում են միջազգային կանոնները միակողմանի կարգով վերաշարադրելու համար»,- հայտարարել է սենատոր Քրիս Մերֆին:
Մեկ այլ սենատոր՝ Ռոն Ջոնսոնը հայտարարել է, որ բանաձեւը Ուկրաինային աջակցելու արտահայտություն է:
Կիրակի Ուկրաինայի ռազմածովային նավատորմի «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը խախտել էին Ռուսաստանի սահմանը, մտել ՌԴ տարածքային ծովի ժամանակավորապես փակ ջրատարածք եւ Սեւ ծովից Կերչի նեղուց շարժվել: Նրանք մանեւրել են վտանգավոր կերպով՝ չենթարկվելով ռուսական իշխանությունների պահանջներին եւ ձերբակալվել են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է