Կիևում ազգայնականները հարձակվել են առևտրի կենտրոնի վրա՝ հայտարարելով, որ այն «ռուսաստանյան բիզնես է» (լուսանկարներ)
Կիևում ավելի քան 200 ազգայնական ներխուժել է Ocean Plaza առևտրի և զվարճանքի կենտրոնի տարածք ու պահանջել փակել այն՝ հայտարարելով, որ այն պատկանում է ռուսաստանցի գործարարի, այս մասին հաղորդում է ուկրաինական 24 TV հեռուստաալիքը:
Նշվում է, որ առևտրի կենտրոն ներխուժած ծայրահեղականները հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցնում տարածքը: Ոստիկանությունը փորձել է խանգարել նրանց՝ ազգայնականներին շրջափակման մեջ վերցնելով և փորձելով դուրս բերել նրանց շենքից:
Դեպքի վայրում արված լուսանկարներից երևում է, որ ազգայնականները բազմաթիվ հակառուսական գրություններ են թողել առևտրի կենտրոնի պատերի և դռների վրա, ինչպես, օրինակ, «արյան վրա դիզված փողեր», «Չքվի՛ր, Ռուսաստա՛ն», «Russia, Goodbye»:
Ocean Plaza-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հաղորդվում է, որ ազգայնականները շենքի ներսում կրկին գործի են դրել ծխի ռումբեր, իրավապահները ստիպված են եղել տարհանել մարդկանց:
Հիշեցնենք, որ ազգայնականները ծխի ռումբերով հարձակվել էին շենքի վրա նաև նախորդ օրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է