Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին

Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
Աշխարհ

Միջազգային լրատվամիջոցների արձագանքը Նիդեռլանդներից հայ ընտանիքի ատաքսման որոշմանը (լուսանկարներ)

Արդեն մեկ ամիս հոլանդական Հաագա քաղաքի բողոքական եկեղեցում անդադար աղոթքներ են հնչում ու քսանչորսժամյա հոգևոր ծառայություն մատուցվում՝ փորձելով կանխել հայազգի ընտանիքի արտաքսումը երկրից: Այդ մասին գրում է dutchreview.com-ը՝ նշելով, որ եկեղեցին փորձում է պաշտպանել հայ փախստականների ընտանիքին, որը քաղաքական հետապնդումների պատճառով 2009թ. Հայաստանից Նիդեռլանդներ էր փախել:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընտանիքին օգնելու համար աշխարհի տարբեր անկյուններից եկած հոգևորականները հերթափոխով աղոթքներ են անում «ԲեթԷլ» եկեղեցում:

Շուրջօրյա հոգևոր ծառայությունն անհրաժեշտ է այն առումով, որ ըստ Նիդեռլանդներում գործող օրենքի՝ ոստիկանության ներկայացուցիչներն իրավունք չունեն հոգևոր ծառայության ընթացքի ժամանակ եկեղեցի մուտք գործել:


Euronews-ի տեղեկությամբ՝ Սասուն և Անուշ Թամրազյաններն ու նրանց երեք երեխաներն այժմ ապաստանել են եկեղեցում:

Հայտնի է, որ Թամրազյանների արտագաղթի պատճառը եղել է ընտանիքի հոր՝ Հայաստանում ծավալած քաղաքական ակտիվիզմը, որի համար, ըստ նրա, նա մահվան սպառնալիքներ է ստացել:

Սեպտեմբերի կեսերին ընտանիքը տեղեկացել է, որ իշխանությունները պատրաստվում են իրենց արտաքսել: Շուտով նրանք ժամանակավոր ապաստարանի կենտրոնից տեղափոխվել են եկեղեցի:

 «Մենք լիահույս ենք, որ ընտանիքին թույլ կտրվի մնալ Նիդեռլանդներում: Դրա համար կա երկու պատճառ. շատ մեծ է հավանականությունը, որ ընտանիքի հորը Հայաստանում կսպանեն: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանք այստեղ են ապրում արդեն ինը տարի ու հիմնավորվել են այստեղ»,-ասել է քահանա Աքսել Ուիքը՝ ընդգծելով, որ շուրջօրյա աղոթքները չեն դադարելու, քանի դեռ հարցը չի լուծվել:

 Հատկանշական է, որ եկեղեցու նախաձեռնությունը ողջունվել է ոչ միայն հոգևոր աշխարհի ներկայացուցիչների ու հավատացյալների, այլև աշխարհի տարբեր երկրներում բնակվող շարքային քաղաքացիների կողմից:

 

christiantoday.com կայքը հավելում է, որ Նիդեռլանդներում գործող օրենքի համաձայն՝ երեխաների հետ ավելի քան հինգ տարի երկրում բնակված ներգաղթյալներին այլևս չեն արտաքսում: Սակայն Թամրազյանների պարագայում օրենքը չի գործել:

qz.com-ը նկատում է, որ Թամրազյանների օգնության աղերսը բարդ դրության մեջ է դրել եկեղեցու ղեկավարությանը՝ ստիպելով ընտրություն կատարել մարդու արժանապատվության ու կառավարության նկատմամբ հարգանքի միջև:

Եկեղեցում հույս են հայտնել, որ միգրացիայի հարցերով նախարար Մարկ Հարբերսը Թամրազյաններին թույլ կտա մնալ Նիդեռլանդներում:

rt.com-ը գրում է, որ անցած մեկ ամսում Թամրազյաններին այցելության են եկել բազմաթիվ մարդիկ՝ ընտանիքին ապահովելով սննդով ու այլ անհրաժեշտ ապրանքներով:

Մինչդեռ շուրջօրյա աղոթքներին մասնակցող կամավոր հոգևորականների թիվը գերազանցում է 300-ը:

Հայտնի է, որ վերջին տարիներին Նիդեռլանդները քննադատության թիրախում է հայտնվել ապաստանի տրամադրման հարցերում խիստ կանոններ սահմանելու համար:

Հավելենք, որ այս պատմությանն անդրադարձել են նաև CBC-ն ու The Huffington Post-ը:

 

 

 

 



8 черт во внешности женщин, от которых мужчины теряют голову

12 женских привычек, которые ужасно раздражают мужчин

Самые жуткие животные на планете
ԼՐԱՀՈՍ • ՕՐՎԱ