Ռուսաստանում 12-ամյա աղջկան վտարել են դպրոցից՝ կապույտ ներկված մազերի համար
Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքում 12-ամյա աղջկան վտարել են դպրոցից՝ կապույտ ներկված մազերի համար, գրում է lenta.ru-ն:
Աշակերտուհու մայրը պատմել է, որ իրեն անձամբ դպրոցում որևէ վրդովմունք չեն հայտնել երեխայի մազերի հետ կապված, սակայն հենց մայրը դուրս է եկել դպրոցից՝ աղջկան դուրս է հանել ուսումնական հաստատության ադմինիստրատորը:
Օրեր անց երեխային է մոտեցել դպրոցական հոգեբանն ու նկատողություն արել՝ նշելով, որ իր օրինակին հետևելով՝ ավագ դասարանների աշակերտուհիներից մեկը դասերին է ներկայացել գունավոր մազերով:
Դպրոցում կարծում են, որ աշակերտների արտաքին տեսքը պետք է դասական ոճին համապատասխան լինի:
Այնուամենայնիվ՝ դպրոցի տնօրենը խոստացել է լսել կոնֆլիկտի բոլոր կողմերին ու փորձել լուծում տալ դրան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է