-10,1. Մոսկվայում գրանցվել է այս աշնան ամենացուրտ գիշերը
Անցյալ գիշերը Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի համար ամենացուրտն է դարձել այս աշնան սկզբից ի վեր, գրում է moslenta.ru-ն:
«Ֆոբոս» եղանակային կանխատեսումների կենտրոնի մասնագետները մանրամասնել են, որ այս առավոտ՝ տեղական ժամանակով ժամը 7-ի սահմաններում, ՌԴ մայրաքաղաքում գրանցվել է -10,1 աստիճան, ինչն այս սեզոնում առաջին դեպքն է, երբ բացասական ջերմաստիճանը հասնում է երկնիշ թվերի:
Հիդրոօդերևութաբանական կենտրոնից հայտնել են, որ այս տարվա դեկտեմբեր ամիսը կարող է դառնալ վերջին տարիների ամենացուրտ դեկտեմբերներից մեկը:
Կանխատեսվել է, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը Մոսկվայում կարող է նվազել մինչև -16 աստիճան, ինչը, ըստ օդերևութաբանների, 5-6 աստիճանով ցածր է վերջին տարիների դեկտեմբերյան միջին ցուցանիշներից:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել