Թուրքիան կարող է միջնորդի դեր ստանձնել Կերչի ճգնաժամի հանգուցալուծման գործում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Թուրքիան կարող է միջնորդի դեր ստանձնել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման գործում, գրում է թուրքական artigercek.com կայքը:
Էրդողանը հայտնել է, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցների ժամանակ երկու կողմն էլ խոսել է որոշակի պահանջների մասին:
«Մենք էլ մեր հերթին այդ պահանջները կփոխանցենք հասցեատեր կողմին», - հայտնել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի ժամանակ առանձին հանդիպում կունենա նաև Պուտինի հետ:
Նախօրեին Էրդողանը Պուտինի և Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցների ժամանակ իր մտահոգությունն էր հայտնել տեղի ունեցածի առնչությամբ՝ ընդգծելով ճգնաժամի՝ դիվանագիտական ճանապարհով կարգավորման կարևորությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է