ԱՄՆ-ում կյանքի տեւողությունը կրճատվել է
Միացյալ Նահանգներում կյանքի միջին տեւողությունը կրճատվել է մինչեւ 78.6 տարի թմրամիջոցների գերդոզավորման հետեւանքով մահացության ավելացման, ինչպես նաեւ ինքնասպանությունների թվի պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (Centers for Disease Control and Prevention, CDC) անցկացրած ուսումնասիրությանը:
CDC-ի ներկայացուցիչները նշել են, որ 2017 թվականին թմրամիջոցների գերդոզավորման հետեւանքով երկրում 70 հազար 237 մարդ է մահացել, ինչը 6,6 հազարով ավելի է, քան 2016 թվականին: Բացի այդ, ինքնասպանությունների թիվը յուրաքանչյուր 100 հազար բնակչության համար աճել է 14-ով, մինչդեռ, օրինակ, 1999-ին այդ ցուցանիշը 100 հազար ամերիկացիների դեպքում էր 10 էր:
Եթե 2016-ին ծնված ամերիկացին կարող է մոտ 78,7 տարեկան ապրել, ապա 2017-ին ծնվածը 0,1 տարով ավելի քիչ կապրի:
«Այս վիճակագրությունը տագնապալի նորություն է: Մենք կորցնում ենք չափազանց շատ ամերիկացիների, շատ վաղաժամ եւ շատ հաճախ այն պատճառներով, որոնք կարող էին կանխվել: Մենք պետք է հաղթահարենք այս միտումը »,- ասել է CDC-ի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է