Ջոն Քերրին չի բացառել, որ կմասնակցի 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին չի բացառել, որ կմասնակցի 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին: Այդ մասին քաղաքական գործիչն ասել է Հարվարդի համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:
«Ես դա չեմ բացառում և մտադիր եմ մտածել այդ մասին», - ասել Քերրին:
Հիշեցնենք, որ 14 տարի առաջ Դեմոկրատական կուսակցությունն առաջադրել էր Ջոն Քերրիին նախագահի պաշտոնում: Նա ստացել էր 48 տոկոս ձայն և պարտվել Ջորջ Բուշին, ով ստացել էր ընտրողների ձայների 51 տոկոսը:
2013 թվականի փետրվարից մինչև 2017 թվականի հունվարը Քերրին զբաղեցել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը: ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ուսումնասիրող քաղաքագետները նրան համարում են վերջին հիսուն տարվա ամենաարդյունավետ պետքարտուղարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է