Ավելի քան 1 մլն դոլար. Մերիլին Մոնրոյի 24 կարատանոց դեղին ադամանդով մանյակը վաճառվել է աճուրդում
20-րդ դարի ամենագեղեցիկ կանանցից մեկի՝ դերասանուհի Մերիլին Մոնրոյի կրած 24,04 կարատանոց հազվագյուտ դեղին ադամանդով մանյակը հանվել է աճուրդի ու վաճառվել 1,6 մլն դոլարով:
Christie's-ի աճուրդը կայացել է Հոնկոնգում:
Ինչպես նշում է Daily Mail-ը, աստղային շիկահերն այն կրել է 1953թ. «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
Անթերի ադամանդը հայտնաբերվել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքի արվարձաններից մեկում գտնվող հանքում ու կոչվում է «Բարոդայի լուսինը»:
Թանկարժեք նմուշը Հայդերաբադում իշխող Բարոդաների ազդեցիկ տոհմից 1950թ. գնել է Մեյեր Ռոզենբաումը, որն էլ այն տվել է Մոնրոյին՝ ֆիլմի պրեմիերային կրելու համար:
Նմուշը 28 տարի առաջ աճուրդի էր հանվել Christie’s-ի կողմից՝ վաճառվելով 297.000 դոլարով:
Հետաքրքրական է, որ Christie’s-ը դրա հետ նաև շքեղ մանյակը կրող Մոնրոյի օրիգինալ լուսանկարն է տրամադրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է