Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին

Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
Աշխարհ

Թուրքիան վերացնում է Հս. Կիպրոսի հայկական և հունական ժառանգությունը. թուրք լրագրող

Թուրքիան ավելի քան չորս տասնամյակ է, ինչ կործանում է Կիպրոսի օկուպացված տարածքների մշակութային ժառանգությունը՝ շարունակելով մնալ ՆԱՏՕ-ի անդամ և հավակնելով դառնալ Եվրամիության անդամ: Այս մասին գրում է թուրք լրագրող Ուզայ Բուլութը:

Նրա խոսքով` Սուրբ Մարկոսի եկեղեցու 6-րդ դարի խճանկարը, որը գողացվել էր 1974-ին Թուրքիայի կողմից Կիպրոս ներխուժելուց հետո, վերջերս հայտնաբերվել է Մոնակոյի բնակարաններից մեկում և վերադարձվել է Կիպրոսի իշխանություններին: Այս արվեստի գլուխգործոցը, ըստ մասնագետների, վաղ Բյուզանդական արվեստի վերջին ամենագեղեցիկ գործերից է:

Կիպրոսի բազմաթիվ այլ մշակութային կոթողներ գողացվել են թուրքերի կողմից և վաճառվել արտասահմանում: Մի մասն վերադարձվել է: Օրինակ, 1989-ին Կիպրոսի Հանրապետության Լիթրանգոմի գյուղի եկեղեցուց գողացված խճանկարները հայտնաբերվել են ԱՄՆ-ում և վերադարձվել Կիպրոս:

2012-ին հրապարակված «Քաղաքակրթության անկումը. օկուպացված Կիպրոսի մշակութային ժառանգության ոչնչացումը» զեկույցում ասվում է. «Թուրքիան Կիպրոսի դեմ միջազգային երկու խոշոր հանցանք է գործել: Ներխուժել և պառակտել է անկախ եվրոպական պետությունը (2004-ից ի վեր Կիպրոսի Հանրապետությունը ԵՄ-ի անդամ է) և փոխել է կղզու ժողովրդագրական կազմը` պարբերաբար ոչնչացնելով իր ռազմական տիրապետության տակ գտնվող տարածքների մշակութային ժառանգությունը...Սա ակնհայտ ապացույց է, որ Անկարան փորձում է թուրքացնել օկուպացված տարածքները և հիմնական ներկայություն հաստատել այնտեղ»:

Զեկույցում գրված է, որ 1974-ից ի վեր Թուրքիան շարունակ ոչնչացնում է օկուպացված տարածքներում եղած ողջ հունական կամ քրիստոնեական ժառանգությունը: 2015-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում հրապարակված զեկույցով հաստատվեցին վերոնշյալ զեկույզի տեղեկությունները:

«Որոշ հաշվարկներով` Կիպրոսի ավելի քան 60.000 մշակութային կոթող է գողացվել»,- նշվում է 2015-ի զեկույցում:

Իսկ 2016-ին Կիպրոսի Հանրապետության արտգործնախարարության զեկույցի համաձայն՝ ավելի քան 550 հունական ուղղափառ եկեղեցիներ և տաճարներ, որոնք գտնվում են օկուպացված տարածքներում, թալանվել և երբեմն էլ ոնչացվել են: Բազմաթիվ քրիստոնեական աղոթարաններ վերածվել են մզկիթների, թուրքական զորքերի կայանատեղիների կամ ամբարների:

«Ոչնչացվում են ոչ միայն Կիպրոսի եկեղեցուն պատկանող հուշարձանները, այլև Երուսաղեմի ուղղափառ պատրիարքարանի, Կիպրոսի հայկական, մարոնական և կաթոլիկ եկեղեցիների կրոնական հուշակոթողները, ինչպես օրինակ՝ Կիպրոսի հայկական Սուրբ Մակար վանքը», - գրված է արտգործնախարարության զեկույցում:

«Արևմուտքը պետք է ստիպի Թուրքիային պատասխան տալ այդ ամենի համար», - գրում է փորձագետ Բուլութ Ուզայը: