3 ամիս` անազատության մեջ. ոստիկանությունը քաղցր բամբակը շփոթել է մետամֆետամինի հետ
Ջորջիա նահանգի բնակչուհի Դաշա Ֆիշերը 3 ամիս բանտում է անցկացրել հետագա տարածման նպատակով մետամֆետամին պահելու ու տեղափոխելու մեղադրանքով։ Սակայն իրականում կնոջ մոտ քաղցր բամբակ է եղել, պարզապես այն զննության պահին բյուրեղացել է՝ նմանվելով կապույտ գույնի զանգվածի, գրում է Esquire-ը։
2016 թվականի դեկտեմբերի 31-ին պարեկություն իրականացնող ոստիկանները մեքենայի ապակիների մգեցման համար կանգնեցրել են 40-ամյա կնոջը (մգեցումը, պարզվել է, նորմայի շրջանակներում է եղել)։ Մեքենայի զննության ժամանակ ոստիկանները կապույտ գույնի բյուրեղանման զանգված են գտել։ Ոստիկանները փաթեթի պարունակության Nark II էքսպրես թեստ են անցկացրել, որի արդյունքը դրական է եղել։ Ֆիշերը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։
Ֆիշերին առաջարկել են 1 մլն դոլար գրավի դիմաց դուրս գալ, սակայն նա այդքան գումար չի ունեցել, այդ պատճառով փորձաքննության արդյունքներին սպասելիս նա երեք ամիս անցկացրել է բանտում։ Մարտի 22-ին ստուգման արդունքները պատրաստ են եղել։ Ըստ այդ տվյալների՝ փաթեթում թմրանյութ չի եղել։ Ֆիշերը դատի է տվել Մոնրո շրջանի իշխանություններին, իրեն ձերբակալած ոստիկաններին ու Sirchie Acquisition Company ընկերությանը, որը թողարկում է դաշտային պայմաններում թեստի ռեագենտը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է