Էգեյան ծովում մի գիշերում միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել
Էգեյան ծովի ջրերում անցյալ գիշեր միանգամից 3 երկրաշարժ է գրանցվել, այս մասին տեղեկացնում է թուրքական DHA գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդած տվյալներին:
Հայտնի է, որ ցնցումները տեղի են ունեցել Հունաստանին պատկանող Կիկլադների արշիպելագում և զգացվել նաև Թուրքիայի հարավ-արևմուտքում:
Նշվում է, որ արշիպելագի Ամորգոս կղզու մոտակայքում նախ գրանցվել է 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի օջախը գտնվել է 16 կմ խորության վրա: Րոպեներ անց 4.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Իոս կղզու տարածքում, նույն վայրում 24 րոպե անց ևս մի երկրաշարժ է գրանցվել նույն ուժգնությամբ: Վերջին ցնցումների օջախը գտնվել է 6 կմ խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվում: Նշվում է, որ ցնցումները խուճապի պատճառ են դարձել տեղի բնակչության շրջանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է