ԱՄՆ-ը կոչ է արել Եվրոպային աջակցել Ուկրաինային հակառուսական պատժամիջոցներով
Ամերիկյան իշխանությունները կոչ են անում Եվրոպային «ավելի շատ բան անել» Ուկրաինային աջակցելու համար, այդ թվում՝ խստորեն հետևել հակառուսական պատժամիջոցներին: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նոյերթը:
«Մենք կցանկանայինք, որ եվրոպացի դաշնակիցներն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեին Ուկրաինային: ԱՄՆ-ը վճռական դիրքորոշում է զբաղեցրել Ուկրաինային աջակցելու հարցում, և մենք կցանկանայինք, որ մյուս երկրները նույնպես ավելի շատ բան անեին», - հայտարարել է Նոյերթը:
Նրա խոսքով՝ եվրոպական շատ երկրներ Ղրիմի և Ուկրաինայի պատճառով պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի նկատմամբ, սակայն փորձագետները պնդում են, որ ոչ բոլոր պատժամիջոցներն են լիովին սահմանվել: Նոյերթն ընդգծել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն ակնկալում են, որ դաշնակիցները կհետևեն պատժամիջոցային քաղաքականությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է