Թրամփը պատրաստվում է Աֆղանստան մեկնել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծավալուն հարցազրույց է տվել The Washington Post պարբերականին՝ անդրադառնալով մի շարք կարևոր հարցերի:
Երկրի ղեկավարն ասել է, որ մտածում է ամերիկյան զորքերը Մերձավոր Արևելքից դուրս բերելու շուրջ: Թրամփը մանրամասնել է, որ դա պայմանավորված է նավթի գների անկմամբ:
«Այդ տարածաշրջանում մեր ներկայության պատճառն Իսրայելն է, բայց մյուս կողմից նավթի գները նվազում են: Բացի այդ, մենք այժմ ավելի շատ նավթ ենք արդյունահանում, քան երբևէ: Ուստի՝ գալիս է մի պահ, երբ այնտեղ մնալու կարիք այլևս չի լինում»,-ասել է Թրամփը:
Նախագահը մանրամասնել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը շարունակում է պահպանել միայն այն պատճառով, որ փորձագետներն են իրեն այդպես ասում:
«Նրանք ասում են, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի այնտեղ կռվել»,-պատմել է նախագահը:
Թրամփը նաև տեղեկացրել է, որ մտադիր է մոտ ապագայում՝ միգուցե մինչև Սուրբ Ծնունդ, այցելել Աֆղանստան:
«Ես դա կանեմ ճիշտ ժամանակին»,-եզրափակել է հանրապետականը:
Աղբյուրը նկատում է, որ դա կլինի Թրամփի՝ նախագահի պաշտոնում առաջին այցը պատերազմական գոտի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է