Օդաչուն քնել է ու բաց թողել վայրէջքի օդանավակայանը
Ավստրալիայի Դեւոնպորտից հարեւան Քինգ կղզի չարթերային չվերթ իրականացնող ինքնաթիռի օդաչուն քնել է ու բաց թողել վայրէջքի համար նախատեսված օդանավակայանը, առաջ անցնելով 46 կմ։ Այս մասին հայտնում է Australian պարբերականը։ Ինչպես գրում է լրատվամիջոցը դեպքը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի սկզբին, սակայն այդ մասին մամուլը սկսել է գրել միայն հիմա։ Նշենք, որ Piper PA-31 Navajo ինքնաթիռը, որի օդաչուի հետ տեղի է ունեցել այս դեպքը պատկանում է Vortex Air ավիաընկերությանը։ Բարեբախտաբար սխալն ուղղվել է ու ոչ ոք չի տուժել։ Հիշեցնենք, որ դա օդաչուի, այդ օրը կատարելիք յոթը չվերթներից առաջինն է եղել։ Ավստրալական պատկան մարմինները կատարվածը որակել են որպես օդաչուի աշխատունակության կանոնների խախտում եւ սկսել քննություն դեպքի առնչությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է