Անտառային խոշոր հրդեհներ` Ավստրալիայի արեւելյան ափին
Հրշեջներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել ընդգրկուն հրդեհը Ավստրալիայի Քվինսլենդի նահանգում: Տարածաշրջանի կենտրոնական մասում կրակը ոչնչացրել Է 35 բնակելի շենք եւ ավելի քան 17 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակներ, տարհանված Է ավելի քան 800 մարդ: Այդ մասին Twitter-ում հայտնել Է նահանգի հրշեջ ծառայությունը:
«Հրշեջների համար պայմանները շատ բարդ են, եւ առաջիկա 48 ժամում մենք դրանց վատթարացում ենք սպասում բարձր ջերմաստիճանի եւ սաստիկ քամու պատճառով»,-ասել Է նահանգի արտակարգ ծառայությունների օպերատիվ շտաբի ղեկավար Քրեյգ Քրոուֆորդը ABC ռադիոկայանին տված հարցազրույցում: Տուժած շրջանների բնակիչների համար բացվել են տարհանման կենտրոններ: Սպասվում Է, որ օրվա ընթացքում կտարհանվի եւս 800 մարդ: Ներկայում կրակի դեմ պայքարում գործի են դրված 300-ից ավելի հրշեջներ եւ հատուկ տեխնիկա: Օյսթեր Քրիքի, Ռուլս Բիչի, Ագնես Ուոթերի, Բաֆլ Քրիքի եւ Դոփուոթերի շրջանների տարածքում հայտարարված Է արտակարգ դրություն, դրանց բնակիչները տարհանված են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է