ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արգելափակել է Ռուսաստանի ներկայացրած հարցի քննարկումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արգելափակել է Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանի ներկայացրած հարցի քննարկումը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, պաշտոնական Մոսկվայի առաջարկին դեմ են քվեարկել Անվտանգության խորհրդի յոթ անդամ, կողմ՝ չորս: Եվս չորս անդամ ձեռնպահ են մնացել:
Ավելի վաղ Ռուսաստանը խնդրել էր նիստ հրավիրել «Միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման» թեմայով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանի պետական սահմանը խախտած «Բերդյանսկ», «Նիկոպոլ» և «Յանի Կապու» նավերը նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին ՌԴ-ի տարածքային ծովի սահմաններում ապօրինի գործողությունների փորձ են իրականացրել: ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության և ՌԴ-ի Սևծովյան նավատորմի՝ ուղեկցող նավերի և կատերների՝ անհապաղ կանգ առնելու օրինական պահանջներին չեն արձագանքել, կատարել են վտանգավոր խուսավարում: Ուկրաինական ռազմանավերի հարկադրական կանգնեցման նպատակով կիրառվել Է զենք: Արդյունքում Սև ծովում ՌԴ-ի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերն Էլ կալանվել են: Ուկրաինայի զինված ուժերի երեք վիրավոր զինծառայողներին բժշկական օգնություն Է ցույց տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է