«Դեղին ժիլետների» բողոքի ցույցերը լուրջ հարված են հասցրել Ֆրանսիայի տնտեսությանը
Այսպես կոչված՝ «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերը լուրջ հարված են հասցրել ազգային տնտեսությանը՝ ասել է Ֆրանսիայի տնտեսության նախարար Բրյունո Լե Մերը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Նախարարն ասել է, որ վնասը հասցվել է ինչպես երկրի ցամաքային հատվածին, այնպես էլ առափնյա շրջաններին, որտեղ նույնպես անկարգություններ են եղել։
Վառելիքի գների բարձրացման դեմ «Դեղին ժիլետներ» շարժումը Ֆրանսիայում սկսվել է նոյեմբերի 17-ին։ Շաբաթ օրը դրանց 100 000-ից ավել մարդ է մասնակցել։ Նախկինում նշվել էր, որ ցույցերին մասնակցում են մոտ 23 000 քաղաքացիներ, որոնցից 8000-ը՝ Փարիզում։ Ցույցերի ժամանակ կալանավորվել է ավելի քան 135 մարդ։
Ֆրանսիայում հունվարի 1-ից 1լ բենզինի գինը 2,9 եվրոցենտով կաճի, դիզելինը՝ 6,5 եվրոցենտով։ Europe1 ռադիոալիքի տվյալներով՝ 2018թ․ ընթացքում դիզելային վառելիքի գինն աճել է 23 տոկոսով, բենզինինը՝ 15 տոկոսով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է