Պորոշենկոն ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիրը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել երկրի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, այն է՝ երկրում ռազմական դրություն սահմանել մինչև 2019 թվականի հունվարի 25-ը, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ուկրաինայի նախագահի կայքին հղումով:
«Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության ու անկախության ապահովման արտակարգ միջոցառումների և երկրի տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին» Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը»,- ասվում է փաստաթղթում:
Համաձայն Խորհրդի որոշման՝ Ուկրաինայի գլխավոր շտաբին հանձնարարվել է կազմակերպել երկրի հակաօդային պաշտպանությունը, երկրի անվտանգության ծառայությանը հանձնարարվել է հակահետախուզական, հակաահաբեկչական ու հակադիվերսիոն գործունեության ուժեղացմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել:
Բացի այդ, Պետական սահմանապահ ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել Ռուսաստանի հետ պետական սահմանի անվտանգությունը:
Պորոշենկոն հրամանագիրը ներկայացրել է Գերագույն ռադայի հաստատմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է