«Դա արդեն վաղուց դադարել է մեզ հուզել». Լավրով
Ռուսաստանին այլեւս չեն հուզում հնարավոր պատժամիջոցները Կերչի նեղուցի իրադրության պատճառով: Նոյեմբերի 26-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Ռուսաստաանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Դա արդեն վաղուց դադարել է մեզ հուզել: Անշուշտ, պատժամիջոցները միշտ էլ վատ են, բայց երբ երեկվա նման միջադեպերի պատճառով կողմը, որի սուվերենությունը խախտվել է, կարող է դիտվել որպես նոր պատժամիջոցների օբյեկտ, այդ քաղաքականությունը դժվար է մեզ մեկնաբանել: Շատ դժվար է հույս ունենալ, թե մենք կկարողանանք ազդել այն մարդկանց վրա, որոնք համակված են շարունակ նոր առիթներ որոնելու Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար»,- ասել է արտգործնախարարը:
«Դա միանշանակ սադրանք էր: Խախտվել են միջազգային իրավունքի՝ ոչ միայն ծովային, այլեւ ընդհանուր միջազգային իրավունքի հանգուցային դրույթները, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասել է նա: Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը Կիեւի արեւմտյան հովանավորներին կոչ է անում զսպելու նրանց, ովքեր փորձում են քաղաքական միավորներ ստանալ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է