«Գո՛ղ Մակրոն, հեռացի՛ր». Փարիզում «դեղին բաճկոնների» ու ոստիկանության թեժ բախումները՝ ֆոտոշարքով
Բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է Ելիսեյան դաշտերում ցուցարարների ու իրավապահների միջև բախումներին:
Հայտնի է, որ իրենց «դեղին բաճկոններ» անվանող ցուցարարները փողոց են դուրս եկել բողոքելու նախագահ Էմանուել Մակրոնի՝ հունվարի մեկից վառելիքի գներն էականորեն բարձրացնելու որոշման, ինչպես նաև նրա վարած խիստ տնտեսական քաղաքականության դեմ:
«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները շարունակվում են մի քանի օր՝ ուղեկցվելով զանգվածային անկարգություններով:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, սակայն ժողովրդի բողոքի ալիքն ընդհատելը չի ստացվում:
«Դեղին բաճկոնների» առաջնորդներն արդեն հայտարարել են, որ ցույցերն այնքան ժամանակ կշարունակվեն, քանի դեռ կառավարությունը չի չեղարկել հարկերի բարձրացման որոշումը, մինչդեռ ավելի լուրջ տրամադրված մասնակիցները մտադիր են հասնել Մակրոնի հրաժարականին:
Նոյեմբերի 24-ի ցույցերի մասնակցները բղավել են՝ «Մակրո՛ն, գո՛ղ», «Մակրո՛ն, հեռացի՛ր»:
Հայտնի է, որ տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած ցույցերի հետևանքով բերման է ենթարկվել ավելի քան 160 մարդ, ևս 500-ը վնասվածքներ է ստացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է