Դատարանում ծագած վիճաբանությունը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի. ձերբակալվել է 49 մարդ
Օդեսայի Պրիմորսկի շրջանային դատարանում դատավարությանը մասնակցող կողմերի աջակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որից հետո ոստիկանական բաժանմունք է տեղափոխվել 49 մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ազգային ոստիկանության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:
«Այսօր (նոյեմբերի 23-ին - Tert.am) Օդեսայի Պրիմորսկի շրջանային դատարանում դատավարության ժամանակ մասնակից կողմերին աջակցող խմբերի միջև ընդհարում է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ արդյունքում 49 մարդ է ձերբակալվել, որոնք տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածների մեծ մասն Օդեսա է ժամանել Ուկրաինայի այլ շրջաններից: Այժմ իրավապահ մարմինները պարզում են նրանց ժամանման նպատակը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է