ԱՄՆ-ն արտասահմանում ծառայող զինվորականներին ավելի քան 136 տոննա հնդկահավ է ուղարկել
Արտասահմանում ծառայող ԱՄՆ զինվորականները այսօր նշվող Գոհաբանության օրվա կապակցությամբ ավելի քան 136 տոննա հնդկահավի միս են ստացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի ՊՆ հաղորդագրությանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կառավարությունը մոտ 10 հազար հնդկահավ է ուղարկել նրանց զինվորական ծառայության համար շնորհակալություն հայտնելու նպատակով:
«Դա մեր պարտքն է՝ երախտագիտություն ցուցաբերել, նրանց ամենալավ ճաշը տրամադրել, որը կարող է մեր երկիրն առաջարկել», - նշվում է հայտարարությունում:
Կազմակերպվելու է ավելի քան 270 տոնական երեկո, այդ թվում `Եվրոպայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:
Հիմնական կերակուրից բացի, Պենտագոնը զինծառայողներին ուղարկել է մոտ 35 տոննա տավարի միս, 9 տոննա խոզապուխտ, 7 տոննա քաղցր կարտոֆիլ, 30 տոննա մանր ծովախեցգետին, 36 տոննա կարկանդակ, 8 տոննա տորթ, ինչպես նաեւ շաքարավազով, հավի ձվով, կաթով, ալկոհոլով ավանդական էգ նոգ անվանումով քաղցր ըմպելիք:
Գոհաբանության օրն ամերիկացիները նշում են 1621 թվականից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը