Մեքսիկայում հարյուրավոր ներգաղթյալներ են ձերբակալվել
Մեքսիկայի Տիխուանա և Մեխիկալի քաղաքների շրջանում՝ ԱՄՆ սահմանի մոտ, 5.600 հոնդուրասցի, գվատեմալացի և սալվադորցի ներգաղթյալներ են կենտրոնացել:
Մեքսիկայի Չիապաս նահանգի իշխանությունները երեկ ներգաղթյալների հերթական «քարավանից» մոտ 600 մարդու են ձերբակալել: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը՝ Foro TV հեռուստաալիքին հղումով:
Ըստ նախնական տվյալների՝ Մեքսիկայի միգրացիայի ազգային ինստիտուտի և դաշնային ոստիկանության աշխատակիցները ձերբակալություններն իրականացրել են այն բանից հետո, երբ ներգաղթյալները հրաժարվել են երկրում մնալու և ապաստան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր խնդրել:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Սալվադորից ներգաղթյալների ևս մի «քարավան» է հասել Մեքսիկայի տարածք:
Հիշեցնենք, որ Կենտրոնական Ամերիկայից Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ է շարժվում ներգաղթյալների մի քանի «քարավան»: Ամերիկյան իշխանությունները հայտարարել են, որ չեն ընդունի ապօրինի ներգաղթյալներին, և ուժեղացրել են սահմանին անվտանգությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը