Ռուսաստանի ԳՀՎ պետի մահը «կասկածելի» են համարում
Նոյեմբերի 21-ին 62 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կորոբովը, հայտնում է ria.ru-ն՝ Պաշտպանության նախարարությանը հղումով:
Պաշտպանական գերատեսչությունից մանրամասնել են, որ ԳՀՎ-ի պետը մահացել է ծանր ու տևական հիվանդության պատճառով:
Մինչդեռ բրիտանական The Guardian-ը նկատում է, որ հանգուցյալ գնդապետը ղեկավարում էր այն կառույցը, որին մեղադրում են այս տարվա մարտին բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր սկանդալային թունավորման համար:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ Ռուաստանի գծով խորհրդական Մայքլ Քարփենթերն էլ ուշադրություն է դարձրել այն փաստին, որ ԳՀՎ նախկին պետ Իգոր Սերգունը ևս մահացել էր պաշտոնավարման ժամանակ: Նա 58 տարեկան էր:
Քարփենթերի կարծիքով՝ երկրի ռազմական հետախուզության կարևորագույն կառույցի ղեկավարների կյանքի տևողությունը «կասկածելիորեն կարճ է»:
Հավելենք, որ Խորհրդային բանակի ռազմադիվանագիտական ակադեմիայի, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի շրջանավարտ Կորոբովը ծառայել է տարբեր պաշտոններում՝ համակարգելով Գլխավոր վարչության բոլոր արտասահմանյան ռեզիդենտուրաների աշխատանքը:
Կորոբովը ԳՀՎ-ն գլխավորել է 2016թ. հունվարից՝ այդ պաշտոնում փոխարինելով Իգոր Սերգունին:
Ռուսաստանի հերոսի կոչմանն արժանացած պաշտոնյան ղեկավարել է Սիրիայում ռազմական գործողության ժամանակ հետախույզների աշխատանքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը