Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տեղակայված զինծառայողներին «մահացու ուժ» կիրառելու իրավունք է տվել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել երկրի հարավային սահմանին տեղակայված ու Լատինական Ամերիկայից ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավաններին» սպասող 5.900 զինծառայողներին անհրաժեշտության դեպքում «մահացու ուժ» կիրառել:
Հրապարակումն արել է Newsweek-ը՝ հիմնվելով նախագահի ստորագրած փաստաթղթի վրա: Ըստ փաստաթղթի՝ հետախուզությունը հստակ ապացույցներ ունի առ այն, որ ԱՄՆ սահմանին մոտեցող հազարավոր լատինամերիկացի ներգաղթյալները կարող են բռնություն կիրառել, խախտել հասարակական կարգը՝ վտանգ ներկայացնելով սահմանապահների համար:
Թրամփի ստորագրած փաստաթուղթը զինծառայողներին իրավունք է տալիս անհրաժեշտության դեպքում ցույց տալ կամ կիրառել մահացու ուժ, վերահսկել ամբոխը, բերման ենթարկել, խուզարկել:
Հաղորդվում է, որ մահացու ուժի կիրառման համար որոշում է ստորագրել նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին:
Մինչդեռ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջիմ Մեթիսը նշել է, որ զինծառայողները մահացու ուժ կիրառելու իրավունք կունենան միայն այն դեպքում, եթե Ներքին անվտանգության ծառայությունից համապատասխան հրահանգ ստանան:
Հայտնի է, որ Մեքսիկայի հետ սահմանին մոտ 6.000 զինծառայողաների տեղակայումն ԱՄՆ-ին 210 մլն դոլար կարժենա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը