Ամերիկացի սենատորները կոչ են արել թույլ չտալ Ինտերպոլի նախագահի պաշտոնում ռուսաստանցու նշանակումը
Մի խումբ ամերիկացի սենատորներ Ինտերպոլի գլխավոր վեհաժողովի անդամներին, ինչպես նաեւ Սպիտակ տանը կոչ են արել հանդես գալ ընդդեմ կազմակերպության նախագահի պաշտոնում ռուսաստանցի Ալեքսանդր Պրոկոպչուկի նշանակմանը, հայտնում է «Մեդուզան»:
«Գեներալ-մայոր Ալեքսանդր Պրոկոպչուկին Ինտերպոլի նախագահ ընտրելը նման է աղվեսին հավանոցի պատասխանատու նշանակելուն»,- ասել են նրանք:
Սենատորների պնդմամբ՝ Ռուսաստանը «Ինտերպոլը պարբերաբար օգտագործում է հաշիվներ մաքրելու եւ քաղաքական ընդդիմախոսների, այլախոհների ու լրագրողների վրա հարձակումների համար», իսկ Պրոկոպչուկը, կարծես, անձամբ է մասնակցել «վախեցնելու ռազմավարությանը», որն ուղղված է «ժողովրդավարական ինստիտուտների թուլացմանը եւ Պուտինի ավտորիտար ռեժիմի ամրապնդմանը»:
Ինտերպոլի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 21-ին Դուբայում: Նախորդ նախագահ Մեն Հունվեյը կոռուպցիայի կասկածանքով կալանավորվել է հայրենիքում՝ Չինաստանում: Ալեքսանդր Պրոկոպչուկը, որը Ինտերպոլի փոխնախագահն է 2016 թվականից, համարվում է նոր նախագահի գլխավոր թեկնածուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը