Մեծ միջադեպ փոքրիկ գյուղում
Ջրառատ գյուղում (Արմավիրի մարզ) խայտառակ միջադեպ է գրանցվել: Գյուղապետը, նրա մանկլավիկները չեն հանդուրժել, որ «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքն այնքան համարձակություն է ունեցել, որ համարձակվել են հանդիպել տխչահռչակ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի սեփական կալվածքում՝ Ջրառատ գյուղում:
Գյուղապետին, որը նույն այդ Երանոսյանի ազգականն է առավել ծանր է տարել փաստը, որ գյուղացիները կորցրել են վախի զգացումը եւ դուրս են եկել նախընտրական հանդիպման: Դաշինքի համակրի դեմ ատրճանակ է հանվել: Իսկ ինչո՞ւ չհանեն, երբ փոխոստիկանապետի նման հովանավորյալ ունեն:
Գյուղապետը դուրս է վազել գյուղամեջ, սկսել հավաքվածներին սպառնալ, վախեցնել, թե դուք քանի գլխանի եք, որ համարձակվել եք ներկայանալ դաշինքի հետ հանդիպմանը:
Ահա այսպիսին է սերժսաչգսյանական Հայաստանը, այն Հայաստանը, որը մարդկանց վերածում է ճորտատերի եւ ճորտի:
Ականատեսների վկայությամբ՝ ատրճանակով սպառնալիքներ հնչեցրածն ու կրակոց արձակածն էլ Երանոսյան Լյովայի եղբայրն է, այն եղբայրը, ով «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ ժողովրդի դեմ հարձակումն էր ղեկավարում։ Երանոսյանի եղբորը տեղում վնասազերծել են դաշինքի կողմնակիցները։
Հիմա ինչպես չասենք, որ այն տխրահռչակ դեպքերից հետո, եթե Երանոսյանի եղբայրը համապատասխան տեղում հայտնվեր, ապա այս միջադեպը հաստատ չէր լինի: Իրականությունը սակայն, բոլորովին այլ է: Բայց հիմա տեղի ունեցավ մի կարեւոր իրադարձություն: Ժողովուրդը հանցագործին վնասազերծեց: Հիմա արդեն այսպես է լինելու: Ժողովուրդն այլեւս չի ուզում ապրել նախկինի նման: ՀՀԿ-ն պետք է հաշտվի այս փաստի հետ:
Իհարկե, ոստիկաններն իրենց տարերքի մեջ են եղել: Օրինախախտներին բերման ենթարկելու փոխարեն Էջմիածնի քաղմաս են տարել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համակիրներին։ Այստեղ պետք է ժպտանք, եւ անցնենք առաջ:
Հիմա սպասում ենք ՀՀԿ-ի պաշտոնական արձագանքին, սպասում ենք քաղաքական մյուս ուժերի արձագանքին:Հենց նման միջադեպերից հետո է ընտրողը հստակ եզրահանգում անում, թե ով ով է եւ ում բարեկամն է:
Ի դեպ, չմոռանանք, որ Ամանորյա տոների ժամանակ շատերը չնկատեցին, որ Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ցուցարարների դեմ անհարկի ուժ կիրառած Լեւոն Երանոսյանը պարգեւատրվել էր «Հասարակական կարգի գերազանց պահպանման» համար մեդալով: Գուցե հիմա եւս պարգեւատրվի, բայց այս անգամ եղբոր հետ:
Հիմա հետաքրքիր է ՀՀԿ-ին ընտրելու կոչ անողները անպայման հիշատակելո՞ւ են, որ Երանոսյան եղբայրների նման համակիրներ ունեն, թե՞ ոչ: Կարծում ենք, որ ճիշտը հիշատակելն է:
Անփոփելով ասենք, որ այլեւս ժողովրդին սպառնալով, ժողովրդի վրա կարակելով հնարավոր չէ իշխանություն պահել: Ավելին, փող բաժանելով եւ ընտրողների թիվ ուռճացնելով եւս հնարավոր չէ իշխանություն պահել: ՀՀԿ-ն արդեն պետք է հեռանա: ՀՀԿ-ն երեկ պետք է հեռանար:
Վահրամ Գեւորգյան


















































Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կոչը՝ նախընտրական բախումների առնչությամբ
Գ. Նազարյան. ՕՐՕ-ն չի նահանջի, իսկ Երանոսյան եղբայրները խայտառակում են մեր պետությունը (Տեսանյութ)
Քաղաքական գործիչների արձագանքը Ջրառատի բախումների մասին
«Լեռնիկը զենքը պահել է տղայիս վրա, ասել՝ պիտի չոքես» (Տեսանյութ)
ՀՀԿ-ի միտքը, խիղճը եւ պատիվը. Արմեն Աշոտյան
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է