Իրաքը և Իրանը մտադիր են զարգացնել երկկողմ առևտուրը
Չնայած Իրանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած խիստ պատժամիջոցներին, Իրաքն ու Իրանը մտադիր են զգալիորեն ավելացնել երկկողմ առևտրի ծավալները:
Նոյեմբերի 17-ին Թեհրանում կայացած երկու երկրների նախագահների հանդիպումից հետո, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ երկկողմ առևտուրը հասնելու է մինչև 20 միլիարդ դոլարի, ներկայիս 12 միլիարդի փոխարեն:
Չինաստանից հետո Իրաքը Իրանի երկրորդ խոշոր գործընկներն է, որը հարևան Իրանից գնում է բառացիորեն ամեն ինչ՝ պարեն, սարքավորումներ, թեթև արդյունաբերության ապրանքներ, նավթ, գազ:
Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները սպառնում են նաև օտարերկրյա ընկերություններին ու պետություններին, որոնք շրջանցելով պատժամիջոցները գործարքներ կկատարեն Թեհրանի հետ: Այդ սպառնալիքը շատ ընկերությունների ստիպել է հեռանալ Իրանից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը