Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին
Ադրբեջանի ԱԳՆ-ը դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ: Այս մասին հաղորդում է «Թրենդ» գործակալությունը՝ մեջբերելով երկրի ԱԳՆ հաղորդագրությունը:
«Անօրինական ռեժիմի ներկայացուցչի ելույթը ԱՄՆ տարածքում և անջատողական կառույցների խրախուսման թույլտվությունը հակասում է այդ երկրի պարտավորություններին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: Այդ քայլը վնաս է հասցնում հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունն ընդգծել է, որ «անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին» ամերիկյան մուտքի արտոնագիր տրամադրելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ԱՄՆ վիզային ընթացակարգերի համար:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը