Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Բիզնես

Ո՞րն է ապօրինի կառույցը, իսկ որը՝ օրինականը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Նոր Նորք վարչական շրջանի ապօրինի շինություններից մեկի ապամոնտաժման որոշումը բուռն քննարկումների տեղիք տվեց։ Գյուրջյան 1/3 հասցեում կառուցված ապօրինի շինության մի մասի ապամոնտաժումը սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հիմնականում երկու լույսով է քննարկվում։

Մի մասը քննադատում է քաղաքապետի նման որոշումը՝ մինչև դատարանի համապատասխան վճռի կայացումը, մյուս մասը ողջունում և խրախուսում է՝ համարելով, որ «Նոր Հայաստանում» այլևս անթույլատրելի են ապօրինությունները։

Իրականում այս միջադեպը մի կարևոր խնդիր վեր հանեց, որը նախկինում չի ծագել, քանի որ «հին» համակարգում որոշումները կայացվել են ոչ թե օրենքի դաշտում, այլ բոլորովին այլ հարթության մեջ։ Ակնհայտ է, որ «հին» ձեռագիրը մերժելու ճանապարհին, նոր մոտեցումների խնդիր ունենք, այլապես նորից կհայտնվենք մեր սիրած փոսում։
Այս կոնտեքստում շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է նշանակում ապօրինի շինություն։

Արդյոք ապօրինի շինությունը միայն առանց փաստաթուղթ շինությունն է։ Չէ՞ որ այս պահին ունենք հարյուրավոր շինություններ, որոնք փաստաթղթային դաշտում, գուցե խնդիրներ չունեն, սակայն դրանք կառուցվել են կոպիտ խախտումներով՝ սկսած տարածքի անթույլատրելի ընտրությունից մինչև շրջակա միջավայրին հասցված վնասներ, հարևան բնակիչների իրավունքների կոպիտ ոտնահարում։

Ավելի կոնկրետացնենք, մեր հարցադրումը՝ ապօրինի են արդյոք այն շինությունները, որոնք ունեն համապատասխան փաստաթղթեր, սակայն, մեծ հաշվով, չպետք է ունենային դրանք։

Սա իրականում լուրջ հարց է և կոնկրետ օրենսդրական կարգավորում է պահանջում՝ նախևառաջ հենց արդարության սկզբունքից ելնելով։ Այլապես, դժվար է, եթե ոչ անհնար, խոսել արդարությունից ու հավասարությունից, երբ «հնից» ժառանգած ընտրողական մոտեցումը ոչ միայն պահպանվում է, այլև լայն հնչեղությամբ կիրառության դրվում։ Նման մոտեցումը մեզ այլ տեղ չի տանելու, քան վերադարձ դեպի «հին համակարգ»։

Բոլորս էլ հասկանում ենք, թե «հին» համակարգում, ինչպես են քաղաքային հողակտորների յուղոտ պատառները յուրացվել, փաստաթղթավորվել ու միանգամայն «օրինական» ճանապարհով վերածվել բիզնես «նախագծի» կամ բնակության վայրի։

Ամենացայտուն օրինակը «Հաղթանակի» զբոսայգուն հարող տարածքն է՝ ծառերը, որոնք անխնա ոչնչացվեց, իսկ փոխարենը՝ վեր խոյացան քարե դղյակներ։ Հիմա կարո՞ղ ենք ասել, որ օրինական են այդ շինությունները, նույնիսկ եթե ունեն համապատասխան փաստաթղթեր։ Կարծում ենք՝ ոչ։ Բայց և, միաժամանակ, պնդում ենք, որ նոր քաղաքային իշխանությունները այլընտրանք չունեն, քան գնալ նոր լուծումների ճանապարհով ։

Նոր լուծումը ենթադրում է նախևառաջ հավասար և արդար մոտեցում։ Բնականաբար, ինչպես Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր վերջին ասուլիսում շեշտեց, չի կարելի գալ ու «քանդել» ամեն ինչ։ Փոխարենը, կարելի է ստեղծել համապատասխան հիմք ու նախապայմաններ, որ անկախ իշխանության ղեկին կանգնած անձից՝ բացառվի որև է ապօրինի կամ հանրային շահը ոտնահարող որոշում։ Դրա համար, մինչև կտրուկ գործողությունների անցնելը, անհրաժեշտ է կարգավորել օրենդրական դաշտը, անել կայուն համակարգ ձևավորող քայլեր։

Գրիգոր Հայրապետյան

Top-News.am