Մինչեւ Հայաստանում իրավիճակը չկայունանա, Ղարաբաղի հարցով չի հաջողվի լուրջ համաձայնության գալ
Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ չի հաջողվի լուրջ համաձայնության գալ, քանի դեռ Հայաստանում իրավիճակը չի կայունացել, կարծում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Համաձայնությունը, որը ձեռք էր բերվել (Դուշանբեում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ-խմբ.) կայանում էր նրանում, որ շփումները պետք է շարունակել, որ արտգործնախարարները հանդիպելու են եւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանն, իհարկե, պատրաստ են աշխատեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք ողջունում ենք նման պայմանավորվածությունը», — Մոսկվայում ասուլիսին ասել է Լավրովը:
«Հասկանում ենք, որ մինչեւ ներքաղաքական գործընթացները չավարտվեն՝ բավական բուռն, որոնք մենք այժմ տեսնում ենք, հազիվ թե հնարավոր լինի այս ճգնաժամից դուրս գալու կոնկրետ ուղիները լրջորեն քննարկել եւ Լեռնային Ղարաբաղի լիարժեք կարգավորումն ապահովել»,-հավելել է նա:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը