Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալվածներին
Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց և գերիներին՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին և հավելելով, որ Երևանը դեռևս չի պատասխանել:
«Հայկական կողմին պաշտոնական առաջարկ է արվել փոխանակել երկու կողմում ձերբակալված անձանց «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով, սակայն Երևանի արձագանքը դեռ չկա», ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկում տվյալ սկզբունքը կիրառել նաև ապագայում:
Ներկայում Ադրբեջանում են գտնվում Հայաստանի երեք քաղաքացի՝ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը: Պաշտոնական Բաքուն նրանց որպես դիվերսանտ է ներկայացնում: Նրանց ձերբակալել են 2014, 2018 և 2017 թվականներին՝ համապատասխանաբար:
Արսեն Բաղդասարյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման՝ մեղադրելով դիվերսիայի մեջ:
Կարեն Ղազարյանին մեղադրում են Ադրբեջանի դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ, նրա գործը դեռ քննվում է:
Զավեն Կարապետյանը քաղաքացիական անձ է հանդիսանում, նրա կարգավիճակի որոշման շուրջ աշխատանքներ են տարվում:
Հայաստանում ներկա պահին գտնվում է երեք ադրբեջանցի՝ Ադրբեջանի քաղաքացի Շաբհազ Գուլիևը, ՌԴ քաղաքացի Դիլգամ Ասկերովը, որոնք գերի են ընկել 2014-ին: Գուլիևը զենք կրելու, սահմանն ապօրինի հատելու և լրտեսության մարդկանց առևանգելու համար դատապարտվել է 22 տարվա, իսկ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման:
Երրորդը քաղաքացիական անձ Էլնուր Հուսեյնզադեն է:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը