Նախագահ Արմեն Սարգսյանը Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու Բելառուսի որոշումը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որ Մյունխենյան անվտանգության համաժողովին մասնակցության շրջանակում գտնվում է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, իր բելառուս գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցը:
Ինչպես տեղեկացնում է news.tut.by-ն, Սարգսյանը լրագրողների հետ զրույցում չի ցանկացել բացել խոսակցության փակագծերը:
«Եկեք թողնենք այդ հարցը, քանի որ մենք շատ ընկերական, փակ զրույց ենք ունեցել, մենք քննարկել ենք ամեն ինչ, նաև այն փաստը, որ Բելառուսն իրապես տարածաշրջանում կայունության գործոն է հանդիսանում», - նշել է ՀՀ նախագահը՝ նշելով, որ պատահական չէ, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցով զբաղվող խումբը կոչվում է «Մինսկի խումբ»:
«Ես երազում եմ, որ կգա այն օրը, երբ Արցախի հակամարտության ու Արցախի կարգավիճակի հարցը կլինեն վերջնական լուծված, և այդ մասին փաստաթղթերը կստորագրվեն այս հրաշալի քաղաքում», - ասել է Արմեն Սարգսյանը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը