ՏԻՄ ընտրություններ Հայաստանում. 4 խոշոր համայնքներում քաղաքապետ են ընտրում
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Մասնավորապես քաղաքապետեր կընտրեն Հանրապետության 3 մարզկենտրոններում՝ Հրազդան, Արմավիր եւ Կապան, ինչպես նաեւ հոգեւոր կենտրոն Էջմիածնում։
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 146 քաղաքացիներից 17-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Մերժվել է համայնքի ղեկավարի մեկ թեկնածուի գրանցում` ընտրական գրավը չվճարելու հիմքով:
Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, մեկական թեկնածու են առաջադրել Բարգավաճ Հայաստան եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքներից 15-ում քվեարկվելու է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8 համայնքում՝ 3-ական թեկնածու, 6 համայնքում՝ 1-ական թեկնածու, 4 համայնքում՝ 5-ական թեկնածու, եւ մեկ համայնքում՝ Վաղարշապատում, քվեարկվելու է 12 թեկնածու:
Ավագանու անդամի գրանցված 59 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 4 թեկնածու:
Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցող բոլոր 55 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:
Համայնքի ղեկավարի 128 թեկնածուներից 6-ը, եւ ավագանու անդամի 55 թեկնածուներից 9-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:


















































Գտնվեց ապրիլյան խայտառակ ընտրությունների միակ մեղավորը
Տնօրենները հայցից հրաժարվում են
Հայաստանցի ընտրողի երգը
«ՀՀ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին»
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը Սահմանադրական դատարանը մերժեց
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»