Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային
Հոկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինային:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախ-ԵՄ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի և Եվրամիության միջև ուղիղ կապերի հաստատման անհրաժեշտությունը՝ որպես փոխգործակցության հնարավոր ուղղություններ նշելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, կրթության, գիտության և առողջապահության ոլորտները։
Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը նշել է, որ անթույլատրելի է Արցախի մեկուսացումը միջազգային և տարածաշրջանային գործընթացներից՝ համոզմունք հայտնելով, որ Արցախ-ԵՄ հարաբերությունների զարգացումը կնպաստի Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ու տևական խաղաղության հաստատմանը։
Կողմերը նաև կարևորել են խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցությանն ուղղված ջանքերի ակտիվացումը։ Մտքեր են փոխանակվել Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Մասիս Մայիլյանը հաջողություն է մաղթել Յարոմիր Շտետինային 2019 թ. մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններում։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը