Մարտական հրաձգությամբ զորավարժություն ԼՂ ՊԲ-ում
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում անցկացվող տեսչական ստուգումների շրջանակում այսօր բանակի «Մեխակավան» զորավարժարանում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել են Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ու գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Անցկացված զորախաղերի ընթացքում իրականացվել է հստակ կառավարում, կազմակերպվել է համակողմանի փոխգործակցություն, անձնակազմը ցուցաբերել է բարձր մարտավարամասնագիտական պատրաստականություն, բարոյակամային կայուն որակներ ու կրակային խոցման գերազանց արդյունքներ: Մարտավարական զորախաղերի արդյունքում ևս մեկ անգամ փաստվել է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները պատրաստ են պատվով կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները», - ասված է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը