Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի նախագահի և համայնքի ղեկավարի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Աբխազիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ից:
Արցախի արտաքին գործերի նախարարին է ներկայացվել համայնքի ընթացիկ ծրագրերն ու համայնքի գործունեության հեռանկարային ուղղությունները:
Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է հայկական սփյուռքի կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը՝ նշելով Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ նպաստելու սփյուռքում հայապահպանության ծրագրերի իրականացմանը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը