Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Արցախ

Փաշինյանն ու Ալիեւը համաձայնել են շփման գծում թուլացնել լարվածությունը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ ֆորմալ շփում են ունեցել, որի ընթացքում ձեռք են բերել պայմանավորվածություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Այս մասին սեպտեմբերի 28–ին, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեից վերադառնալուց հետո ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեսյբուքյան ուղիղ եթերում։

Վարչապետի խոսքով՝ իրենց առաջին, ոչ ֆորմալ շփման ընթացքում առարկայական խոսակցություն է եղել, որի արդյունքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են իրենց պաշտպանության նախարարներին հանձնարարական տալ՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու, սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ։

«Ես այս պայմանավորվածության մասին անմիջապես տեղյակ եմ պահել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, և այս պայմանավորվածությունը նրա համար նույնպես ընդունելի է եղել։ Ըստ էության, կարող ենք ասել, որ Ղարաբաղ–Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի խախտման դեպքերը կանխելու ուղղությամբ»,– ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախորդ օրը երեկոյան արդեն համապատասխան հրաման է տվել մեր զինված ուժերին։

«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին գիշերը եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը, և հուսով եմ, որ այն տրամանաբանությունը, որ վերջին շրջանում գործում էր, և ցավոք զոհեր էինք ունենում, կորուստներ հայկական և ադրբեջանական կողմից, կդադարի»,– ասել է Փաշինյանը։

Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են ստեղծել օպերատիվ կապի կոմունիկացիա։

«Առայժմ սա համաձայնություն է, իսկ թե ինչպիսին կլինի այդ կապը, տեխնիկական առումով պայմանավորվածություն չկա, պարզապես համաձայնել ենք հանձնարարել մեր համապատասխան գերատեսչություններին, որ մշակեն այդպիսի համակարգ, որ հնարավոր լինի կողմերի միջև օպերատիվ կապ հաստատել։ Որովհետև ամեն անգամ այդ բանավեճը լինում է՝ ով սկսեց, ով խախտեց, ով առաջինը կրակեց, և մենք խնդիր ունենք այս կապն ունենալ, որպեսզի եթե մենք իսկապես ուզում ենք, հրադադարի ռեժիմը լիարժեք պահպանվի, որովհետև կիսահրադադարի ռեժիմն այդքան էլ հասկանալի չէ, պիտի անպայման այդպիսի օպերատիվ կապի կոմունիկացիա ունենանք»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իրենց շփումը եղել է երեկ երեկոյան և այսօր. «Որոշակի քննարկում ենք ունեցել, ճշգրտել, որ իրար ճիշտ ենք հասկացել»։

Ըստ Փաշինյանի՝ հաջորդ կետով իրենք արձանագրել են բանակցային պրոցեսի և մեթոդի նկատմամբ իրենց հավատարմությունը։

«Ըստ էության արձանագրվել է, որ բանակցություններով պետք է կարգավորվի Արցախի հարցը»,– ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ պայմանավորվածությունները կպահպանվեն, Հայաստանն իր կողմից ամեն ինչ կանի դրա համար։