ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նախազգուշացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին լարվածության վտանգի մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին եւ համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւս միացել է այդ հանդիպումներին: Նրանք նաեւ հանդիպել են ԵԱԳԿ գլխավոր քարտուղարի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի եւ ԵԱՀԿ-ում իտալական նախագահության ներկայացուցչի հետ:
Նախարարները շարունակել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները:
Համանախագահները եւ ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ դիմել են պարզաբանումների համար՝ կապված վերջին շրջանում անհանգստություն առաջացնող մի շարք միջադեպերի ու հայտարարությունների հետ:
Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող զոհերի կապակցությամբ: Նրանք զգուշացրել են նախարարների լարվածության վտանգների մասին, կոչ են արել կողմերին կառուցողական կերպով մասնակցել դրական մթնոլորտի ձեւավորմանը եւ խուսափել հռետորաբանությունը, որը կարող է լարել իրավիճակը:
Համանախագահները ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը կպահանջի փոխզիջումներ բոլոր կողմերից:
Այս համատեքստում ԱԳ նախարարները հաստատել են բանակցություններն ակտիվացնելուն ուղղված միջոցառումների եւ լարվածությունը թուլացնելուն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կարեւորությունը: Նախարարները պայմանավորվել են եւս մեկ անգամ հանդիպել մինչեւ տարեվերջ:
Համանախագահները նախատեսում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո բանակցությունների մասին կտեղեկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ Մշտական խորհրդին:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը