Վարդան Մինասյանը հաստատ խաղը չի դիտել
Մակեդոնիա-Հայաստան խայտառակ, ամոթալի, ստորացուցիչ խաղից հետո ոչ թե ներողություն է խնդրել, ոչ թե հրաժարական է տվել այլ նայելով լրագրողների աչքերին ասել է. «Ունենք թիմային խաղ, բայց պիտի բարելավենք որակը։ Պիտի օգտագործեինք մեր հնարավորությունները»:
Մինասյանը նման հայտարարություն կաներ, եթե ականատես չլիներ Մակեդոնիա-Հայաստան խաղին, բայց մենք նրան մարզադաշտում տեսել ենք: Անկեղծ, լավ կլիներ, եթե Մինասյանը նման հայտարարություն աներ խաղը չտեսած, բայց երբ խաղադաշտում է եղել, տեսել խայտառակությունը եւ նման հայտարարություն անում, ստիպված ենք մտածել, որ նա կամ ֆուտբոլից ոչինչ չի հասկանում կամ պարզապես ծաղրում է ֆուտբոլասերներին:
Ոչ թիմային խաղ կար, ոչ էլ մեծ հաշվով պահեր: Եղավ մի պահ, այն էլ մրցակցի պաշտպանի կոպիտ սխալից հետո եւ եւս մեկ կիսապահ խաղի ամենավերջում: Մինասյանի Երեւան վերադառնալուց հետո սպասում ենք, որ նա անկեղծորեն բացատրի, թե ինչու է ծաղրում հայ ֆուտբոլասերին:
«Մակեդոնիան չզարմացրեց։ Մենք պատրաստի մարտավարություն էինք ընտրել, որպեսզի առաջին խաղակեսում գոլ խփենք, բայց չկարողացանք։ Երկրորդ խաղակեսում փոխեցինք մարտավարությունը, բայց կրկին չստացվեց»,- ասել է Մինասյանը:
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր լինելու, եթե հանկարծ մակեդոնացիները որոշեին զարմացնել: Ինչ վերաբերում է պատրաստի մարտավարությանը, ապա այն ինչ ցուցադրեցին մեր հավաքականի ֆուտբոլիստները, ոչ թե մարտավարություն էր, այլ սովորական խայտառակություն:
Նա ասում է, թե Մակեդոնիան ունեցավ երկուս ու կես պահ եւ երկու գոլ խփեց: Մնում է ուրախ լինենք, որ մակեդոնացիները ցանկություն չունեցան շատ պահեր ունենալ:
Մինասյանը խաղավերջում բավական բարձր տրամադրություն ուներ: Ուրախ էր, կատակում էր, իսկ մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ տեսել է թիմային խաղ, պահեր, որոնք չեն օգտագործվել:
Տխուր է: Շատ տխուր, որ նման մարզիչ ունի Հայաստանի ազգային հավաքականը եւ նման ֆուտբոլիստներ:
Սլավա Բաղդասարյան
Top-News.am


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը