Բաքվում կայացած Եվրոպական խաղերում բելառուսցիներից պահանջեցին փոխել Արամ Խաչատրյանի երաժշտությունը
Սովետական և ռուս հայտնի մարզական մեկնաբան Գրիգորի Տվալտվաձեն մեկնաբանել է այն, որ Հայաստանի ձյուդոյի հավաքականը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը` չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը 2015 թվականին մասնակցել է Եվրոպական խաղերին Ադրբեջանում:
«Երբ անցկացվում էին առաջին Եվրոպական խաղերը, նույնպես կոնֆլիկտ եղավ, երբ ադրբեջանական կողմը Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականից պահանջեց փոխել երաժշտությունը, քանի որ դրա հեղինակն Արամ Խաչատրյանն էր:
Այսինքն, այդ խաղերին ամեն ինչ այնքան էլ հարթ չէր»,- Տվալտվաձեի խոսքերն է փոխանցում РУСАРМИНФО-ն:
2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական խաղերն Ադրբեջանում կազմակերպված առաջին մարզական մրցումներն էին, որին հայ մարզիկները մասնակցել են: Ամբողջ ընթացքում մրցավարությունը հայ մարզիկների նկատմամբ գործել է անարդարացի: Արդյունքում ունեցել ենք մեկ արծաթե մեդալ. այն նվաճել է Միհրան Հարությունյանը:
Հիշեցնենք` ձյուդոյի աշխարհի առաջնությունը կկայանա սեպտեմբերի 20-ից 27-ը Ադրբեջանի մայրաքաղաքում: Հայաստանի ձյուդոյի հավաքականը հրաժարվել է մասնակցել մրցաշարին, քանի որ ընդունող երկիրը հրաժարվել է պաշտոնապես ներկայացնել Հայաստանի Հանրապետության պատվիրակության անվտանգությունն ապահովող անհրաժեշտ երաշխիքներ:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը