Դարպասապահը գոլ է խփել Բրազիլիայի առաջնության խաղում
«Սեարայի» դարպասապահ Էֆերսոնը գոլի հեղինակ է դարձել «Կորինտինասի» դեմ ֆուտբոլի Բրազիլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում: Բրացիլացի դարպասապահը տուգանային հարվածով բացել է հաշիվը եւ օգնել «Սեարային» տնային հաղթանակ տանել 2:1 հաշվով:
Հանդիպումից հետո Էֆերսոնը հայտարարել է, որ ցանկանում է նմանվել «Սան Պաուլուի» նախկին դարպասապահ Ռոժերիու Սենիին, որը կարիերայի ընթացքում դարձել է 132 գոլի հեղինակ: Դա ռեկորդային ցուցանիշ է դարպասապահների շրջանում:
Տեսանյութը՝ այստեղ